Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը նաեւ զբաղեցնում է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, կոչ է արել բարձրացնել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ԿԺԱԲ) մարտունակությունը, տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ Սի Ծինփինը տեսչական այց էր կատարել ԿԺԱԲ 78-րդ բանակային խմբի շտաբ Չինաստանի հյուսիսարեւելյան մասում:

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, որը տեղադրվել է պաշտպանական գերատեսչության կայքում, զինվորականների առջեւ ելույթ ունենալով՝ Չինաստանի ղեկավարը կոչ է արել «բարձրացնել մարտական պատրաստվածության որակն ու մակարդակը, ուժեղացնել պատրաստվածությունը կարեւոր եւ բարդ ուղղություններում, ինչպես նաեւ մարտունակությունը հասցնել որակապես նոր մակարդակի»։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է բանակում կուսակցական տարրի համակողմանի ամրապնդման, ինչպես նաեւ զորքերի ամբողջականության եւ միասնության բարձր աստիճանի, անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը։