Մենք 2021 թվականից տեսել ենք ՀԱՊԿ-ի գործունեությունը Հայաստանում, տեսնում ենք՝ ինչ արեց թե Սեւ լճերում, թե Սոթքում, թե Ջերմուկում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնակլով դիտարկմանը, որ Հայաստանը չի համաձայնում մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, ինչպես նաեւ չի հմաձայնում ՀԱՊԿ առաքելություն ընդունել Հայաստանում:

«ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ ձեր սահմանային կռիվներն են, գնացեք արեք, բայց Ջերմուկում 7 կմ մտել են մեր տարածք: Մինչեւ հիմա իրենք չեն արձագանքում, ՀԱՊԿ-ի վրա ի՞նչ հույս դնենք: Ասենք՝ նորից դիմենք իրենց, ի՞նչ պետք է անի մեզ, ոչ մի բան»,-ասաց նա: