Կրեմլը հաստատել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուաստան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում չի նախատեսվում։