Տարածաշրջանում պատերազմ չի լինի, եւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հստակ է։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության եւ ԶՈւ աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ-Ռեզա Աշթիանին՝ մեկնաբանելով լարվածությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, տեղեկացրել է ИРНА-ն։ «Մենք ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չենք ընդունի տարածաշրջանում, եւ դա բոլորին հայտնի է»,- ասել է նախարարը։

Նշելով Կովկասում իրադարձությունների զարգացման մասին՝ բրիգադի գեներալ Աշթիանին հայտարարել է. «Իրադարձությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ առանձնակի ոչինչ տեղի չի ունենա»։