Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է Երևանի ավագանու ընտրությունների ռեգիստրը, որտեղ Երևանում գրանցված քաղաքացիները կարող են մուտքագրել իրենց անձնական տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասի համարն ու հասցեն։

Ընդհանուր առմամբ ռեսգիստրն ունի նույն դաշերը, ինչպես ՀՀ ընտրողների ռեգիստրի դեպքում է, այստեղ միայն բացակայում է «Մարզ» դաշտը։

Պարտադիր լրացման ենթակա են ազգանվան, անվան դաշտերը: Մնացած տվյալները լրացվում են ըստ անհրաժեշտության` առավել ճշգրիտ որոնման արդյունք ստանալու համար:

Քաղաք Երևանի դեպքում «Համայնք» դաշտում պետք է ընտրել վարչական շրջանի անվանումը: Որոնման տվյալներում «և» տառը պետք է լրացնել երկու սիմվոլով՝ «եւ»։

Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների հասցեի հատվածից հղում կատարելով հնարավոր է տեսնել նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը: