Ադրբեջանական ագրեսիայից հետո, որի ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել, ժամանել է ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը։ Մենք ակնկալում էինք քաղաքական գնահատական ​​և ՀԱՊԿ մեխանիզմների իրականացում։ Դա չեղավ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանը մերժում հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը։

«Հիմա խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք անկեղծ ու բաց խոսում ենք խնդիրների մասին, ինչպես մեր գործընկերները։ Մենք շարունակում ենք կանխատեսելի լինել մեր գործընկերների համար, մեր խնդիրն է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը։