Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ անգլալեզու օգատատերերին ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելու փաստեր։

«Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծության հետևանքով վիրավորված յոթամյա Ռուզան Հայրապետյանն է։ Տուժած երեխաներից մի քանիսի և նրանց հարազատների հետ իմ զրույցները նոր դեպքեր են բացահայտել։ Առնվազն 5 երեխա զոհվել է, 13-ը՝ վիրավորվել», - ասել է նա։

Բեգլարյանը տեսանյութում պատմում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել տներից մեկում ապաստանած մի խումբ երեխաների և կանանց, որի հետևանքով սպանվել են 5 երեխաներ։ Երեխաներից մեկը հիվանդնոցի ճանապարհին է զոհվել, իսկ երկուսի մարմինները նույնիսկ ծնողները չեն գտնում։