Արցախի Ճարտար գյուղի բնակիչ մի կին տեսանյութ է հրպարակել հայրենի գյուղից, որտեղ արցունքն աչքերին հայտնում է, որ վերջին անգամ է տեսնում գյուղը:

«Ինձ համար աշխարհի ամենացավալի օրն է այսօր: Այս պահին իմ Ճարտարի բարձունքում եմ, հրաժեշտ եմ տալիս իմ հայրենիքին, լսում գարեզմանների լացուկոծը: Իմ հայրենիք, ինձ ներիր, ուզում չեն քեզ թողիմ, իմ Ճարտար, ուզում եմ էստեղ պրել, քո օդը շնչեմ, ուզում եմ քո ծառերի բերքը ուտեմ, աղբյուրներից ջուրը խմեմ: Հայրենիքս, հայրենիքս, վախ, իմ վիրավոր հայրենիքս, ես քո ցավը տանիմ: Ես չգիտեմ՝ նորից վերադառնալու եմ քո գիրկը, թե չէ, բայց իմացիր, որ դու շատ թանկ ես ինձ համար: Շատ ես սուրբ, մեզ ներիր, որ չկարողացանք քեզ պահել:

Ոկորդս ցավից, անզորությունից խեղդվում ա, պայթում եմ: 30 տարեկանում 4 զավակ են քո հետ սնել, պահել, մեծացրել, բայց էսօր դու կոտրվել ես, ընկել ես: Անիծում եմ այն մարդկանց, որոնք մեղավոր են այս ամենի համար, ատում ամեն ինչ աշխարհում: Ուզում չին թողեմ իմ տունս, տեղս, , իմ սուրբ ծննդավայրս: Ախ, Ճարտար, ինչքան ցավեր ես տեսալ: Էս պահին գերեզմանների լացուկոծն է, մարդիկ լացում են, ուզում չեն թողնեն իրենց գերեզմանները: Աշխարհում չկա ավելի մեծ ցավ, երբ հայրենիքդ ես թողնում, որ հրաժեշտ ես տալիս քո ծննդավայրին»: