Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Արցախի զորակցական աղոթք։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

«Արցախ աշխարհին դիմագրաված վերջին աղետը ծանր հետեւանքներ ունեցավ մեր ժողովրդի համար՝ ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։

Դարձեյալ նահատակներ, քանդումներ եւ աքսոր…։ Դարեր շարունակ հայի արյունով, արցունքով ու ստեղծագործ ոգիով շաղախված Արցախը կգտնվի թշնամիին արյունոտ ձեռքերի մեջ։ Մեր ժողովուրդը հուսահատած չէ, որովհետեւ, ինչպէս Պողոս առաքյալը կ՚ըսէ «յոյսը երբեք ամօթով չի ձգեր» (Հռ 5.5)։ Հայ ժողովուրդը, Աստուծո օրհնութեամբ, կառչած է իր ամուր հավատքին ու վճռականության։ Քրիստոս խաչո՛վ կերտեց հարությունը։ Այսօր, Վարագա Ս. Խաչի տոնին, մեր ժողովուրդը կոչված է իր հավատքն ու հույսը ամուր պահելու՝ նայելով Խաչյալին ու խաչին ճառագայթող հզոր պատգամին։

Արդարեւ, Կիրակի, 1 Հոկտեմբեր 2023-ին, Վարագա Ս. Խաչի տոնին եւ Արցախի ու արցախահայության զորակցության օրվա առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարին մեջ, մատուցվեց Ս. եւ Անմահ Պատարագ։ Ս. Պատարագը մատուցեց եւ հավուր պատշաճի քարոզեց Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը։

Սրբազան հայրը իր քարոզին մէջ, առաջին հերթին, նշեց Վարագայ Ս. Խաչին տօնին կարեւութիւնը՝ յայտնելով, որ Ս. Խաչի չորս տօներէն վերջինը՝ Վարագայ Ս. Խաչը, յատուկ է հայ եկեղեցւոյ։ Ան անդրադարձաւ պատմութեան մէջ հայ ժողովուրդին «խաչելութիւններուն» եւ ընդգծեց պատմութեան ընթացքին տառապանքներուն դիմաց մեր ժողովուրդին ցուցաբերած հաւատքին զօրութիւնը։

Սրբազանը ասաց, որ Ս. Խաչի տոները առիթ են մեր կյանքին մէջ վերահաստատելու Խաչին շարժիչ ուժը եւ Խաչյալին փրկագործական զորությունը։ Մանրամասնելով Վարագա Ս. Խաչի տոնը, այն ասաց, որ 7-րդ դարուն Ներսէս Գ. Շինող Կաթողիկոսին օրով հաստատված է այս տոնը, երբ Վարագ լեռան վրա Թոդիկ ու Յովել ուխտավոր եկեղեցականների անդուլ աղոթքներով ու ճգնությամբ, երկնային հրաշքով կհայտնաբերվի Ս. Հռիփսիմե Կույսին պատկանող Ս. Խաչին մասունքը։

Անդրադառնալով ներկա կացության, քարոզիչ սրբազանը նշեց, որ 4-րդ դարից ի վեր հայ ժողովրդին ինքնության անքակտելի արժեքներ դարձած ազգությունն ու քրիստոնեությունը կարտացոլեն պատմության մեջ։ Կտեսնենք, որ հայությունը, Քրիստոսի նման խաչի Ճամբէն քայլելով, տակավին կբարձրացնի «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՜ր Յիսուս» աղոթքը, հատկապես այս օրերին, որովհետեւ այսօր նույն յաթաղանը կբարձրանա մեր ազգի հերոսական Արցախի ու արցախահայութեան վիզին՝ ընդմիշտ սպառնալով ոչնչացնել Հայաստանն ու հայությունը։ Քարոզի ընթացքին Թորգոմ սրբազանը իր աղոթքը բարձրացրեց առ Աստված. «Աստուա՜ծ Անմեկնելի, բազում են ճամբաներդ, անիմանալի՝ փրկագործական հրաշքներդ, մինչ Քու ամենաբուժիչ ու յաղթական ներգործութեանդ ամէն ժամանակէ աւելի այսօ՛ր է, որ պէտք ունինք մենք՝ հայ ազգը ու հայրենիքը, տարագիր ու սգաւոր արցախահայութիւնը, վիրաւոր ու սովատանջ հայ մանուկները, նահատակուած առիւծ զաւակներու հերոսածին մայրերը, քոյրերը ու եղբայրները, դաւադրաբար բռնագրաւուած արծուեբոյն մեր Արցախը, եւ տակաւին՝ ամենահսկիչ Քու նայուածքիդ իսկ առջեւ՝ անորոշութեան ու նոր պատերազմներու վտանգին մէջ տուայտող Հայաստան աշխարհը ու անլուր տառապաքներու աքցանին մէջ բռնուած սփիւռքահայութիւնը, որոնք միահամուռ պաղատանքով մը, Տէ՜ր Ամենազօր, Սուրբ Խաչի՛դ իսկ զօրութիւնը կ՚աղերսեն աշխարհի բոլոր անկիւններէն անխտիր»։

Ապա, սրբազան հայրը քաջալերեց հավատացեալները չհուսահատելու, չընկրկելու ու սատանային կամքին չհանձնվելու՝ այնքան ատեն, որ Ս. Խաչը ունինք որպես ապավեն ու պաշտպան։ Փաստորեն, Եղեռնի օրերին, Խաչը եղավ Գողգոթայի ճամբաներում հարություն տվողը մեր նախահայրերի եւ մեզ պարգեւեց կյանք ու Աստուածային օրհնություններ։

«Ինչպէս Ցեղասպանության, նաե՛ւ ներկայի ծանր օրերու մեջ, շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելաշունչ Ս. Աթոռին ժողովրդանուէր ծառայութեան, Աստուծոյ օգնութեամբ կարելի եղավ մարդասիրական, կառուցողական, ընկերային, ազգային ու բարեսիրական տեսակ-տեսակ բնոյթի օժանդակութիւն իրականացնել ե՛ւ Հայաստան-Արցախին, ե՛ւ հայկական վիրավոր գաղութների կյանքի մեջ», ընդգծեց սրբազանը եւ ավելացրեց, որ մեր Ս. Աթոռը մինչեւ օրս կշարունակի իր ժողովուրդին կողքին ըլլալ։

Քարոզի ավարտին, սրբազան հայրը իր երախտագիտությունը հայտնեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, որ արցախահայության նվիրված զանազան ձեռնարկների եւ ազգակերտ աշխատանքների կողքին, վերջերս նաեւ Հայրապետական Ս. Աթոռին կողմից առաջացած է հատուկ մարմին , որ շուտով կսկսի մարդասիրական նոր ծրագիրներ ճամբով անհրաժեշտ օժանդակություն մատակարարել գաղթական ու տարագիր արցախահայության։

Հավարտ Ս. Պատարագին, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի ունեցավ Արցախին ու արցախահայության նուիրված հատուկ աղոթք եւ եւ կատարուցեաւ հոգեհանգստյան կարգ՝ Արցախ հայրենիքին պաշտպանության ու պահպանության համար նահատակված մեր հերոս հայորդիների հոգիների համար»։