Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Իրանին մեղադրել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը համակարգելու մեջ՝ միջազգային հանրությանը կոչ անելով աջակցել Իսրայելին՝ պաղեստինցի զինյալներին և Թեհրանին դատապարտելու հարցում։

«Այսօր մենք տեսանք ՀԱՄԱՍ-ի իրական դեմքը,- գրել է Հերցոգը X-ի իր միկրոբլոգում:- Ահաբեկչական բանակ, որի միակ նպատակը անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասիրտ սպանությունն է»:

Նա ասել է, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն Իսրայելի քաղաքացիների համար այս «պարզ ու ներկա վտանգը» վերացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Երկու կողմերն էլ կորուստներ են կրում։ Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններում ՀԱՄԱՍ-ի անդամների հետ կատաղի մարտեր են ընթանում։