Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ–ում մ հանդես են գալիս իռեդենտիստական, ագրեսիվ հայտարարություններով, ինչ անընդունելի է, եւ ԵԽԽՎ նախագահությունը պետք է նման բան թույլ չտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։

«Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր բաժավել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, այն ռեժիմի հստակ մտադրությունն էր, որը նրանք ներկայացնում են, ամեն ինչ տրամաբանական է դառնում։

Բայց սա ամենը չէ։ Այս մարդիկ այնքան զուրկ են ամթից, որ նույնիսկ մի ամբողջ բնակչություն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ հետո գալիս են այս կազմակերպություն եւ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում»,– ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները, ցույց են տալիս, որ այդ երկիրը սպառնալիք է դարձել միջազգային իրավակարգի համար։

«Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Եվ մենք, որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակությւոն, ակնկալում եք ձեզանից յուրաքանչյուրի, որպես միջազգային հանրության ներկայացուցչի աջակցությունը այս հարցում։ Որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավակարգի խնդիր է։ Հարգելի նախագահողներ, խնդրում եմ թուլ չտալ որեւէ մեկին այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթույլատրելի է Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու»,- ասաց նա