Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ նշել է. «Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել են 5 նախագահներ, եւ Freedom House-ը ԼՂ-ն գնահատել է որպես մասամբ ազատ (37 միավոր) բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ» (9 միավոր), չի կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։
Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, ծաղր Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատություններին և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր գերիներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։
Հ.Գ․ Տեսանյութում դուք կարող եք տեսնել լացող տղամարդու կեղծ դատական նիստում»:
The trial of Vagif Khachatryan, abducted from Nagorno Karabakh, has started in Azerbaijan today. He, of course, has nothing to do with the crime, he is merely punished for being born in Nagorno Karabagh and for living on his ancestral land.
— Edmon Marukyan (@edmarukyan) October 13, 2023
I want to make this very clear, in… pic.twitter.com/Y3fcjiZ4Jn