Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հավաքել է եվրոպական երկրների դեսպաններին և հերթական անգամ փորձել արդարացնել սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ագրեսիան և էթնիկ զտումները, որոնք Ադրբեջանը անվանում է «հակաահաբեկչական միջոցառում»՝ դրանք անվանելով «օրինական տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»:

Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի հետ անցկացվող զորավարժությունների ֆոնին Բայրամովը հայտարարել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կարգավորման գործընթացում զարգացման որոշակի հնարավոր հեռանկարների մասին», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։