Իսրայելը թույլ չի տա վառելիքի հոսքը Գազա, չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին, որպեսզի այն չօգտագործվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը։

ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ և միջազգային կազմակերպություններ մի քանի շաբաթ է պահանջում են, որ վառելիքը հասցվի Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա ապահովելու միակ միջոցն է, նշում է РИА Новости-ին։

«Մենք թույլ չենք տա վառելիք մատակարարել Գազա, և մեզ ոչինչ չի պարտավորեցնում դա անել։ Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը դա օգտագործի մեր դեմ»,- ասել է Կոնրիկուսը՝ ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում: