Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։

Նրա որդին «Ազատությանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։

«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմեն Իշխանյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

Միջազգային կազմակերպության անդամները հարազատներին փոխանցել են, որ Իշխանյանի վիճակը նորմալ է։

Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։