ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Այս մասին  ասաց փաստաբան Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ նշված անձինք մեղադրվում էին շորթման մեջ, ինչի մասին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը։