35 ամյա ամերիկացի մարզուհի Լի Էն Էլիսոնը Լոս Անջելեսի նահանգից, գտնվելով հղիության 8-րդ ամսում, հրապարակել է լուսանկարներ ծանրաձողով իր մարզումներից, որը առաջացրել է ոչ միանշանակ արձագանք սոցցանցերում:
Ինչպես հաղոևդում է Newsmail.ru-ն «Ֆիզկուլտորայի սիրուհին» արդեն ունի 12 ամյա աղջիկ և ութամյա տղա, որոնք ծնվել են ճիշտ ժամանակին և կատարյալ առողջ: Այդ պատճառով Էլիսոնը, լինելով հղի երրորդ երեխայով, ինքնավստահ է և հանգստությամբ ընդունում է բոլոր բարեկամների և հակառակորդների մեկնաբանությունները՝ միաժամանակ մնալով իր տեսակետին:
«Շնորհակալ եմ բոլորին մեկնաբանությունների համար: Ես միշտ սիրել եմ ծանրամարտը և ֆիթնեսը: Միաժամանակ ինձ դուր է եկել նաև մայր լինելը»,- գրել է նա:
Նշենք, որ շատ բժիշկներ կարծում են, որ հղիությունը պատրվակ չէ մարզումներից հրաժարվելու համար, հատկապես եթե օրգանիզմը սովոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: