Ադրբեջանի խորհրդարանը պատրաստվում է հայտարարություն անել ԱՄՆ-ի դեմ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, հարցն ընդգրկված է Միլի մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։

«Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի՝ կապված հայերի պաշտպանության ակտի հետ, որն ընդունվել է ԱՄՆ Սենատի կողմից»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 15-ին ընդունել է «2023թ. Հայաստանի պաշտպանության մասին ակտը»։ Սենատորները քվեարկել են այն փաստաթղթի օգտին, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին։