ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%-ով ավելացնել՝ 138-ից հասցնելով 209-ի, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։

«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը տեղում` 138-ից մինչև 209 մարդ, սա առաքելության ծավալների կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի միջազգային սահմանի կայունությունն Ադրբեջանի հետ»,- ասել է Բորելը։