Դեկտեմբերի 16֊ն Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է։ Այդ առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սրբի մասունքը։

Ժամը 10․30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կտամուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագը կմատուցի Տեր Ադամ քահանա Մակարյանը։


Սուրբ Պատարագի ավարտին կհյուրասիրվի ավանդական հարիսա։