Ֆրանսիայում 98 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ և տնտեսագետ, Եվրոհանձնաժողովի նախկին նախագահ Ժակ Դելորը, որը հայտնի էր «եվրոյի հայր» մականունով: Դելորի մահվան մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է նրա դուստրը՝ Մարտինա Օբրին:

Ֆրանսիացի Ժակ Դելորն առանցքային դեր է խաղացել եվրոպական միասնական շուկայի ստեղծման, Շենգենյան համաձայնագրերի ստորագրման, եվրոպական միասնական արժույթի ներդրման գործում: