ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածը դարձել է «բնակության համար ոչ պիտանի»՝ երեք ամիս տևած մարտերից հետո, որոնց հետեւանքով ավելի քան 22,600 պաղեստինցի է զոհվել, մոտ 58,000-ը՝ վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն։

Քաղաքացիները շարունակում են իրենց վրա կրել հակամարտության հիմնական ծանրությունը, և ՄԱԿ-ը նախազգուշացնում է խորացող հումանիտար ճգնաժամի մասին՝ վրահաս սովի և հիվանդությունների տարածման պատճառով։


Տարածքի մեծ մասն արդեն վերածվել է ավերակների, իսկ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսն ուրբաթ օրը ասել է, որ «Գազայի հատվածը պարզապես բնակության համար ոչ պիտանի է դարձել»:

ՄԱԿ-ի մանկական գործակալությունը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է, որ բախումները, թերսնումը և առողջապահական ծառայությունների բացակայությունը ստեղծել են «մահացու ցիկլ, որը սպառնում է ավելի քան 1,1 միլիոն երեխաների» Գազայում: