Չինաստանի ղեկավարությունը հուսով է, որ Թայվանի բնակիչները կհասկանան Դեմոկրատական առաջադեմ կուսակցության (ԴԱԿ) անկախության գծի վտանգավորությունը։ Այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի Թայվանի գործերի գրասենյակի ներկայացուցիչ Չեն Բինհուան։

«Հույս կա, որ թայվանցի հայրենակիցների մեծ մասը կհասկանա ԴԱՊ քաղաքականության վտանգավորությունը, այն ծայրահեղ վտանգը, որ [կղզու վարչակարգի ղեկավարի տեղակալ եւ առաջնորդի թեկնածու] Լայ Ցինդեն կարող է կոնֆլիկտ հրահրել Թայվանի նեղուցի երկու կողմերի միջեւ, եւ ճիշտ ընտրություն կկատարի [Թայվանի նեղուցի] երկու ափերի հարաբերությունների համար այս պատմական պահին»,- նրա խոսքերը մեջբերել է «Բեյցզին ժիբաո» թերթը։

Չեն Բինհուան նշել է, որ «Թայվանի նեղուցի երկու կողմերի միջեւ հարաբերությունների վատթարացումը անցած ութ տարիներին ապացուցում է, որ այսպես կոչված «Ցայ Ինվենի (կղզու վարչության ղեկավար) անկախության քաղաքական գիծը» տանում է առճակատման, վնաս է հասցնում կղզուն, բարձրացնում հակամարտության, պառակտման հավանականությունը Թայվանում եւ վնասում ժողովրդի շահերին»։