Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիայի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Դավոս կատարած այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի վարչապետի ելույթը պանելային քննարկումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումների ժամանակ։

Հաղորդվում է, որ Դավոսում վրացական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։