Չինաստանը խնդրել է Իրանին օգնել դադարեցնել Կարմիր ծովում իր աջակցությունը վայելող Եմենի հութի ապստամբների շարժման Անսար Ալլահի հարձակումները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Չինաստանն ու Իրանը վերջերս մի քանի հանդիպումներ են անցկացրել Պեկինում և Թեհրանում՝ քննարկելով առևտուրը և Կարմիր ծովում հարձակումները։ «Չինաստանն ասել է, որ եթե իր շահերը որևէ կերպ վնասվեն, դա կազդի Թեհրանի հետ առևտրային հարաբերությունների վրա։ Ուստի Իրանը պետք է ազդի հութիների վրա, որպեսզի նրանք զսպվածություն ցուցաբերեն»,- ասել է աղբյուրը: Թեհրանի հետ առևտրային հարաբերությունների խզման վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություններ չեն արվել։

Կարմիր ծովում հութիների հարձակումները մեծացրել են նավերի և ապահովագրության ծախսերը՝ խաթարելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիները, որից օգտվում է ՉԺՀ-ն, գրում է գործակալությունը։

Կարմիր ծովում հութիների հարձակումները մեծացրել են նավերի և ապահովագրության ծախսերը՝ խաթարելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիները, որից օգտվում է ՉԺՀ-ն, գրում է գործակալությունը։

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարեցին, որ հարձակումներ են իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, մինչև անկլավում գործողությունը դադարեցվի։ Վերջին տվյալներով՝ հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում անցած տարվա նոյեմբերի կեսերից հարձակվել են ավելի քան 30 քաղաքացիական նավերի վրա։