ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։