Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ուրբաթ օրը հիվանդանոց է գնացել՝ շագանակագեղձի հիվանդության բուժման շրջանակներում սովորական պրոցեդուրա անցնելու համար, հայտնել են Բուքինգհեմյան պալատից:

«Թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել է Լոնդոնի հիվանդանոց՝ սովորական բուժման համար», - պալատի հայտարարությունից հատվածներ է մեջբերում Mirror-ը:

«Նորին մեծությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցյալ շաբաթ ուղարկեցին իրենց բարեմաղթանքները, և նա ուրախ է իմանալ, որ նրա ախտորոշումը դրական ազդեցություն է ունենում առողջապահական այս խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածության վրա», - ասվում է թագավորական ընտանիքի գրասենյակում:

Իր հերթին, BBC-ն հայտնում է, որ Չարլզ III-ը բուժվելու է այն նույն հիվանդանոցում, որտեղ անցյալ շաբաթ Ուելսի արքայադուստր Քեթրինը (Քեյթ Միդլթոն) որովայնի վիրահատության է ենթարկվել։ Նշվում է, որ մինչ նրա համար նախատեսված ընդունելությունը նա այցելել է արքայադստերը։

Հայտնի չէ, թե Բրիտանիայի թագավորը որքան կմնա հիվանդանոցում։