Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում սերնդափոխություն է տեղի ունենում եւ ընդգծել, որ 80-ականների երկրորդ կեսի սխալները չեն կարող կրկնվել։

«Ուզենք, թե չուզենք, սերնդափոխություն կա։ Եվ սա միշտ էլ շատ վտանգավոր շրջան է։ Այն պետք է շատ զգույշ և նրբորեն անցնել... և մենք այստեղ սխալ չէնք գործի»,- ուրբաթ օրը Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Նախագահը հիշեցրել է, որ երկրում քաղաքական կյանքը բարեփոխվում է, մասնավորապես, Համաբելառուսական ժողովրդական ժողովը դարձել է սահմանադրական մարմին՝ լուրջ լիազորություններով։ «Սա լուրջ է։ Սա և՛ իշխանությունների համար ինչ-որ սահմանափակում է, և՛ վերևից հսկողություն: Եվ մարդիկ այնտեղ պետք է ներկայացված լինեն համապատասխանաբար»,- նշել է նա։

«Մենք չէինք կրկնի գորբաչովյան ժամանակաշրջանը, երբ մենք մուլտֆիլմեր էինք դիտում և ուրախանում՝ վայ, երջանկությունը կգա։ Երկիրն ավերեցին և փոսն ընկան։ Սա չենք կարող կրկնել։ Ուստի այս օրգանը մեզ համար շատ կարևոր է, այն պետք է ինտեգրվի մեր կյանքին։ Այս մարմինը պետք է պահակ լինի անցումային շրջանում, սերնդափոխության ժամանակ, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում։ Ուստի այնտեղ պետք է լուծվեն և՛ ռազմական դոկտրինան, և՛ ազգային անվտանգության հայեցակարգը՝ պատերազմի և խաղաղության հարցերը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Անցումային շրջանում, նրա խոսքով, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսությանը։ «Սերնդափոխության այս շրջանում մենք պետք է որակը չկորցնենք»,- ասաց նախագահը։