ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ որոշում է կայացրել, թե ինչպես արձագանքել Հորդանանում ամերիկյան զորքերի զոհ դարձած անօդաչու թռչող սարքի հարձակմանը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահը Ֆլորիդա նախընտրական արշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում չի մանրամասնել իր որոշումը, որն ընդունվել է Սպիտակ տան գլխավոր խորհրդականների հետ խորհրդակցություններից հետո։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում ավելի լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքում՝ կրկնելով այլ պաշտոնյաների մեկնաբանությունները, թե «ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ»:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակմանը պատասխանելու տարբերակներ, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա։

Հիշեցնենք, որ կիրակի օրը անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, մոտ 40-ը վիրավորվել։