Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:

Ոստիկանությունից  հայտնեցին, որ ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստցվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:

Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն: