Ֆրանսիայի դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող «Իրինա Մարիա» վիլլայի սեփականության իրավունքը, որը պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին:

Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունն է, գրում է ֆրանսիական Լe Monde թերթը: