ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին կրակոց է հնչել Ռուսթավելու փողոցում․ 30-ամյա բնակչուհուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց:

Իրավապահները պարզել են, որ երեկ՝ ժամը 21:40-ի սահմաններում, երկու անձ վիճել են, որի ժամանակ 35-ամյա տղամարդը կրակել է իր ընկերուհու ոտքին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զույգերի մեջ անհասկացվածություն է եղել, որից հետո հնչել է կրակոցը: