Հարգելի, սիրելի չեմպիոններ, մարզաշխարհից ներկայացուցիչներ, ձեզ հրավիրել եմ այստեղ, որովհետեւ ընենց բան եք արել, սաղ աշխարհի հայությունը ցնծության մեջ ա, ուրախացած, հիացած: Այս մասին Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ նշել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր ուզում եմ՝ իրենց կողմից ձեզ շնորհակալություն հայտնել, ապրեք, հալալ է ձեզ: Այս ծանր պահին դուք կարողացաք ոգեւորել, հաղթանակ պարգեւել, ամբողջ աշխարհում ճանաչում տալ:

Այս տարի լինելու են օլիմպիական խաղերը, որին բոլորդ էլ պատրաստ եք մասնակցելու, ուղեգրերն ունեք, որ կարողանաք այնտեղից նույնպես ոսկե մեդալներով վերադառնալ: Ամեն ինչ արված է թե ֆեդերացիաների կողմից, ՀԱՕԿ-ի կողմից, նախարարության կոմղից, պետության կողմից: Մենք կարող ենք հասնել մեր նպատակին, մեր ցանկությանը ինչպես սպորտում, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում: Հալալ է, ձեզ, ապրեք որպես հայորդիներ, հայ զավակներ, հալալ է ձեր ծնողներին, որ այսպիսի ժառանգներ են բերել:

Աստված ձեզ պահապան, փառք ու պատիվ ձեզ»,-ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեր մարզիկները Հայաստան են բերել 30-ից ավելի մեդալ, որոնցից մեծ մասը ոսկի: