Ճապոնիայի Տոհոկու համալսարանի գիտնականները պարզել են Մարսի վրա առկա օրգանական նյութերի հավանական ծագումը: Համաձայն «Scientific Reports» ամսագրում հրապարակված հետազոտության՝ դրանք կարող էին առաջանալ մթնոլորտային ֆորմալդեհիդից։

Այն օրգանական պարզ միացություն է, որը կենսական նշանակության կենսամոլեկուլների նախադրյալն է: Հետազոտողները մոդելավորել են Մարսի մթնոլորտի պոտենցիալ բաղադրությունը, որպեսզի պարզեն, թե հին ժամանակներում որքան ֆորմալդեհիդ կարող էր գոյություն ունենալ մոլորակի վրա: Մոդելը կառուցվել է այն ենթադրությամբ, որ մթնոլորտը հարուստ է եղել ածխաթթու գազով, ջրածնով և ածխածնի երկօքսիդով։

Պարզվել է, որ Մարսի մթնոլորտը կարող է պայմաններ ապահովել ֆորմալդեհիդի շարունակական սինթեզի համար, ինչը կարող է հանգեցնել տարբեր օրգանական միացությունների առաջացմանը։ Այսպիսով, Մարսի մակերեսին հայտնաբերված օրգանական նյութերը կարող են առաջանալ մթնոլորտային աղբյուրներից, հատկապես մոլորակի երկու ամենավաղ երկրաբանական ժամանակաշրջաններում։