Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: Ֆիլմում կա Աստղիկ աստվածուհու կերպարը, որը «հայկական տարազ է հագցնում» Մինի Մաուսին՝ տոնին ավելի համահունչ լինելու համար:

էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:

 Aurora News | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական  մշակույթին

Դրվագը կենտրոնանում է Մինի Մաուսի շուրջ, որը Վարդավառին սխալ հանդերձանք է կրում: «Մինին բախվում է խնդրի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանք է կրել՝ նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական տոնը, որը ներառում է ջրային խաղեր: Կարո՞ղ է Մինին ժամանակին գտնել կատարյալ հանդերձանք տոնակատարության համար»,- ասվում է դրվագի պաշտոնական նկարագրության մեջ։

«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն հեռուստասերիալ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Disney Junior-ով:

«Վարդավառ». հայերենը, հայկական տարազն ու մշակույթն առաջին անգամ՝ Դիսնեյում