iOS օպերացիոն համակարգի փակ լինելու շնորհիվ Apple-ի սմարթֆոններն ավելի անվտանգ են համարվում, քան Android-ով աշխատող սմարթֆոնները։ Այս մասին Որակի ռուսական համակարգի (Роскачество) փորձագետները նշել են իրենց նոր զեկույցում, որում համեմատվում են Android սարքերի և iPhone-ների առավելությունները։

«iOS-ը չի տրամադրում բաց կոդ, ինչպես Android-ը, ինչը նշանակում է, որ համակարգն ավելի փակ է և վերահսկողություն ունի սմարթֆոնի, հավելվածների և դրա շուրջ կառուցված էկոհամակարգի գործառույթների նկատմամբ»,- ասվում է զեկույցում։

Բացի դրանից՝ սովորական սմարթֆոններն ու iPhone-ները համեմատելիս՝ կազմակերպությունը iPhone 15-ն անվանել է «ուղղակի ֆանտաստիկ» սարք: Apple-ի նոր արտադրանքը նման բարձր գնահատանքի է արժանացել ոլորտի լավագույն բջջային պրոցեսորներից մեկի շնորհիվ:

Բացի դրանից՝ Որակի ռուսական համակարգը գոհ է iPhone-ների էրգոնոմիկայից. զեկույցում նշվում է, որ ի տարբերություն Android սմարթֆոնների, դրանք հիանալի տեղավորվում են ձեռքում։

Աքսեսուարների մեծ ընտրությունն ու Apple-ի էկոհամակարգի հարմարավետությունը նույնպես բարձր գնահատականի են արժանացել ծառայության փորձագետների կողմից։

«iPhone-ով ստացված զանգին, եթե այն մահճակալի վրա է, մինչ դուք աշխատում եք ձեր գրասեղանի մոտ, կարելի է պատասխանել ձեր MacBook-ի մեկ հպումով»,- գրել են Որակի ռուսական համակարգը մասնագետները։