Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանում և մի շարք այլ երկրներում գործող ընկերությունների նկատմամբ՝ Թեհրանի հրթիռային, միջուկային և պաշտպանական ծրագրերին աջակցելու համար: Այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ պատժամիջոցներն ուղղված են «գնումների երեք ցանցերի դեմ», որոնց միջոցով Իրանը, մասնավորապես, ածխածնային մանրաթել է գնել իր հրթիռների համար։

Սահմանափակիչ միջոցները վերաբերել են Իրանի, Թուրքիայի, Օմանի և Գերմանիայի ընկերություններին, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձանց: Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել գերմանական Mazixon GmbH and Co KG-ի և թուրքական Gokler Dis Ticaret Limited Sirketi-ի նկատմամբ։

«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել իր հնարավորությունները՝ խափանելու այս գնումների ցանցերը և պատասխանատվության ենթարկելու այն երկրներին, որոնք կարող են օգնել Իրանին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների բաշխման հարցում», - ասել է ֆինանսների նախարար Բրայան Նելսոնը: