Ահաբեկչության պահին Crocus City Hall-ում կարող էր լինել 6200 հանդիսական։ Այս մասին գրում է «Գործակալությունը»։

Հրատարակությունը նշում է, որ «Пикник» խմբի կայքում համերգից առաջ ասվում էր, որ խմբի ելույթի բոլոր տոմսերը վաճառվել են։ Իր հերթին Crocus City Hall-ն իր կայքում հայտնում է, որ այդ տարածքում կարող էր տեղավորվել 6200 մարդ: