ԱԺԲ-ն հայտնում է, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեսանյութ է հրապարակել իր տանն իրականացված խուզարկության վերաբերյալ՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլ, այս խուզարկությունները վկայում են այն մասին, որ դու վախեցած ես, ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ կարմիր գծերն անցել ես ու ժողովրդի համբերության բաժակը լցվում ա»,- ասել է Վահե Գասպարյանը։