Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց՝ կայացել է 15 տրոլեյբուսի ձեռք բերման համար հայտարարված մրցույթը, հաղթող է ճանաչվել չինական «Ժոնգ տոնգ Բաս» ընկերությունը։

Նոր տրոլեյբուսների ձեռք բերման արժեքը կազմում է 1 միլիարդ 518 միլիոն դրամ։

Ինչպես նաև հաստատվել է 171 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ։ Սահմանված ժամկետներում քաղաքապետարանը կստանա ավտոբուսների առաքման կտրոնը։