Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Այս մասին ասվում է X-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հաղորդագրության մեջ։

Նա կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և կրկին հայտարարել, որ միջուկային օբյեկտները չպետք է ռազմական հակամարտություններում թիրախ դառնան։