Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային ահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց: Այս մասն այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

«Գործընթացը առանց որեւէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնք վրա Հայաստանն ուներ տիտղոս, կայինս եփականության վկայականներ՝ տրված հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն ՀՀ անունից, առանց որեւէ հիմնավորման տվեցին թշնամուն: Հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել հաղորդակցությունը Իրանի եւ աշխարհի հետ:

Նույնը հիմա կատարվում է Տավուշում. որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն եւ այդ հայտարարությունով կանոնակարգենք այն գործընթացը, որ այս իշխանությունները ոգեւորության պահին կոչում են «սահմանազատում»: Ուզում էինք հասկանալ՝ ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը: Առաջարկեցինք իրավական բազա, առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագույն փորձով եւ վերջիվերջո անել այն, ինչ կառավարությունը խոստացավ, բայց հերթական անգամ դրժեց իր խոստումը»,- հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր սահմանազատումից բացի կառավարությունն իրականացնում է նաեւ սահմանագծում. «Փաստացի այնտեղ ինչ-որ սյուներ են տեղադրվել: Ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով, որոշումոբվ է դա եղել: Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովը զուտ խորհրդատվական բնույթի մարմին է: Կարող է խորհուրդ տալ, ում է նա տվել այդ խորհուրդը, ինչպե՞ս է այդ որոշումը կայացվել:

Եվ վերջապես այս հայտարարության մեջ կա եւս մեկ սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է, ինչպես ժանտախտից: Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»,-ասաց նա: