Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալման ժամկետը եւս 5 ամսով։
Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին ԼՂՀ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի ապօրինի ձերբակալությունների ժամկետները 5 ամսով երկարացնելու մասին։