Հրանտ Բագրատյան-Թաթուլ Մանասերյանը փոխհրաձգությունը շարունակվում է:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողներին հայտարարեց, որ ինքը որպես տնտեսագետ չի ճանաչում Հրանտ Բագրատյանին:

«Մարդը, ով համարձակություն չի ունեցել նստել և տղամարդավարի բանակցել այն ամենը, ինչը վերաբերում է տնտեսագիտությանը և եթե այդ մարդը էդ կարողություններն ունի և ընդհանրապես անհավասարակշիռ կեցվածքով կարող է միայն «համբալ» և այլ արտահայտություններ անել, դա իրա գործն է, բայց դա չի վկայում իր բարձր կարգի մասնագետ լինելու մասին»,-իր խոսքում նշեց Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ այս երկու տնտեսագետների վեճը հին պատմություն ունի: Թաթուլ Մանասերյանը մեղադրել էր ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին գրագողության և ստախոսության մեջ, ինչին էլ ի պատասխան հանդես էր եկել նաև Հրանտ Բագրատյանը: Նշենք նաև, որ Հրանտ Բագրատյանը չէր ընդունել Թաթուլ Մանասերյանի բանավեճի հրավերը:

«Մարդուն մեղադրում են և դատական վճռով նաև գրագող են անվանում»,-նշեց Թաթուլ Մանասերյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Հրանտ Բագրատյանը դա չի ընդունում, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց.

«Դե, ինքը շատ բան կարող է չընդունել, մարդը կարող է չընդունել, որ ինքը տղամարդ է»: