Բիրմինգհեմի համալսարանի բրիտանացի գիտնականները մեր աստղից եկող ձայնային ազդանշաններում հայտնաբերել են Արեգակի ակտիվության հաջորդ 11-ամյա ցիկլի առաջին նշանները: Այս մասին ասվում է Թագավորական աստղագիտական ​​ընկերության (RAS) կայքի հրապարակման մեջ։


Հետազոտողները նշել են, որ ներկայիս 25-րդ արեգակնային ցիկլն այժմ իր ժամկետի կեսին է և գրեթե հասել է իր առավելագույնին. այն պահին, երբ Արեգակի մագնիսական դաշտը շրջվում է՝ փոխատեղելով բևեռները: Դա կտևի մինչև 2025 թվականի կեսերը։

Աստղագետները հետևել են Արեգակի ներքին ձայնային ալիքներին՝ նրա պտույտը չափելու համար, տեսանելի դարձնելով գոտիների պատկերը, որոնք մի փոքր ավելի արագ կամ դանդաղ են շարժվում: Դրանք շարժվում են դեպի Արեգակի հասարակածը և նրա բևեռները՝ կախված ցիկլի փուլից։ Թիմը կարողացել է տեսնել արևային բծերի հետ միասին դեպի հասարակած շարժվող աստղային նյութի արագացման պատկերը:


«Հավանաբար, մենք տեսնում ենք 26-րդ ցիկլի առաջին նշանները, որը պաշտոնապես կսկսվի 2030 թվականից ոչ շուտ», - ճշտել է է զեկույցի հեղինակ, դոկտոր Ռեյչել Հոուն: