Օտարերկրյա օգնությունը հանածո վառելիքի նախագծերի հետ կապված մեկ տարում ավելացել է չորս անգամ՝ 2021թ. 1,2 մլրդ-ից 2022թ. հասնելով 5,4 մլրդ-ի, նշվել է նոր հաշվետվությունում։
«Հանածո վառելիքի ֆինանսավորման այս ցնցող աճը տագնապալի ազդանշան է»,- ասել է Clean Air Fund ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյն Բերսթոնը, որը հետազոտություն է իրականացրել։- Աշխարհը չի կարող շարունակել ընթանալ աղտոտմանն աջակցող ճանապարհով՝ ի վնաս մոլորակի բնակչության առողջության եւ կլիմայի կայունության»։
Միջազգային պետական ֆինանսավորումը «չի համապատասխանում խնդրի մասշտաբներին» եւ հաճախ չի հասնում առավել տուժած մարդկանց, ասել է Բրազիլիայում շրջակա միջավայրի որակի եւ քաղաքային միջավայրի հարցերի գծով ազգային քարտուղար Ադալբերտո Մալուֆը։ Բրազիլիան նախագահում է G20-ում եւ ընդունելու է Cop30 կլիմայական գագաթաժողովը հաջորդ տարի։
«Անգամ երբ երկրները խոստանում են կրճատել արտանետումները, բարձրացնել իրենց հավակնությունները կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում եւ հրաժարվել հանածո վառելիքից, թվերն այլ բանի մասին են վկայում,- ասել է նա։- Այդպես չպետք է լինի»։
Հաշվետվության համաձայն՝ հանածո վառելիքի հետ կապված նախագծերի ֆինանսավորման գծով առաջատարների հնգյակ 2018-2022թթ. մտել են Զարգացման իսլամական բանկը, Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը, Զարգացման ասիական բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ Համաշխարհային բանկի մասնավոր ստորաբաժանումը։
G20-ի խմբի մեջ մտնող երկրները դեռ 2009թ. պարտավորություն վերցրին աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի «անարդյունավետ» սուբսիդիաներից։ 2022թ. G7 երկրների խումբը համաձայնեցրեց ավելի կոշտ ձեւակերպում, որը նախատեսում էր նախագծերի ֆինանսավորման դադարեցում, որոնք էներգիա են ստեղծում ի հաշիվ ածխի, նավթի եւ գազի վառվելու։
Չնայած հանածո վառելիքի նախագծերի օգնության մի մասը, որոնք այլընտրանք չունեն անգամ հարուստ երկրներում, օրինակ, պարարտանյութերի կամ ցեմենտի արտադրության համար, նրանք նույնպես ընդգրկում են նախագծեր էներգետիկ հատվածում, որոնց համար հեշտ հասանելի են վերականգնվող աղբյուրները։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ կապիտալի արժեքը մաքուր էներգետիկայի ոլորտի նախագծերի համար աղքատ երկրներում ավելի քան եկրու անգամ ավելի բարձր է, քան հարուստ երկրներում, իսկ բարձր նախնական ծախսերը եւ վարկավորման վատ պայմանները ստիպում են աղքատ երկրներին շարունակել վառել հանածո վառելիքը։