Հորդանանը շաբաթ օրը կընդունի ԱՄՆ, ԵՄ, Թուրքիայի եւ արաբական երկրների դիվանագետներին՝ բարձր մակարդակով բանակցելու համար Սիրիայի վերաբերյալ, տեղեկացրել է AFP-ն։

Ասադի տապալումը հանգեցրել է դիվանագիտական իրադարձությունների սրընթաց զարգացման, եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այն դեսպանների շարքում է, որոնք շաբաթ ժամանել են Հորդանանի մայրաքաղաք Աքաբա՝ քննարկելու համար իրավիճակը Սիրիայում։


Թուրքիան նորից իր դեսպանությունը կբացի Դամասկոսում, որը փակվել էր 2012թ.՝ երկրների միջեւ հարաբերությունների վատացման ֆոնին։

Կատարցի դիվանագետը տեղեկացրել է, որ Պարսից ծոցի էմիրության պատվիրակությունը կիրակի կայցելի Սիրիա, որպեսզի հանդիպի անցումային կառավարության ներկայացուցիչների հետ եւ քննարկի օգնությունն ու իր դեսպանության աշխատանքի վերականգնումը։ Ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ Կատարն այդպես էլ չէր վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Ասադի հետ 2011թ. խզումից հետո։