ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քանդեց արեւմտյան երկրների դաշինքը՝ Ռուսաստանի հետ քննարկումներ սկսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ։ Նման կարծիք է հայտնել ֆրանսիական Le Monde թերթը՝ մեկնաբանելով Թրամփի եւ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցը։


«Առանց եվրոպացի առաջնորդների հետ խորհրդակցելու՝ չորեքշաբթի ԱՄՆ նախագահը երկար զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ»,- նշվել է հոդվածում։ Պարբերականի համաձայն՝ «այդ կերպ Վաշինգտոնը հայտարարել է բաց խաղաղ բանակցություններ [Ուկրաինայի վերաբերյալ], որոնք արդեն մի քանի շաբաթ է, ինչ մտքերի գաղտնի փոխանակման կենտրոնում են»։ «Նման անհատական ​​դեմարշի» միջոցով Թրամփը ոչնչացրել է ընդհանուր ճակատը, որն արեւմտյան երկրները ներկայացնում էին ռազմական գործողությունների սկզբից, կարծում է Le Monde-ը։ «Ամերիկայի նոր նախագահը եվրոպացիներին տեղ չի տալիս բանակցություններում»,- գրել է թերթը։

Թրամփի մոտեցումն ուկրաինական իրադարձությունների հարցում Պուտինի հետ հեռախոսազրույցում «լիարժեք» էր, նշել է Le Monde-ը։ ԱՄՆ առաջնորդն այդ իրադարձությունները գնահատում է որպես «Մոսկվայի հետ երկկողմանի խնդիր, որի միակ նպատակը խաղաղությունն է, որքան էլ այն փխրուն լինի», կարծում է պարբերականը։