Արեւելյան Թիմորը՝ Հարավարեւելյան Ասիայի ամենակաթոլիկ երկրներից մեկը, մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի մահվան կապակցությամբ, հայտնել է CNN-ը։

Արեւելյան Թիմորն աշխարհի երկրորդ կաթոլիկ երկիրն է, որի բնակչության 97 տոկոսը նույնականացնում է որպես կաթոլիկ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Վատիկանի սահմաններից դուրս:


Անցյալ տարի երկիրը հյուրընկալել էր Հռոմի պապին Ասիայում նրա մարաթոնյան շրջագայության ժամանակ։ Նրան բուռն ընդունելություն են ցուցաբերել, բացօթյա պատարագին ներկա է եղել երկրի 1,3 միլիոն բնակչության գրեթե կեսը:

Երկուշաբթի Արեւելյան Թիմորի եկեղեցիները հատուկ պատարագներ են անցկացրել, իսկ դրոշները կիջեցվեն ի հիշատակ Ֆրանցիսկոս I-ի, որի մահը նախագահ Ժոզե Ռամուշ-Օրտան անվանել է «մեծ կորուստ ողջ աշխարհի, եւ ոչ միայն քրիստոնյաների համար»:

Արեւելյան Թիմորն աշխարհի ամենաերիտասարդ երկրներից է, եւ կաթոլիկ եկեղեցին մեծ դեր է խաղացել Ինդոնեզիայից անկախանալու համար նրա բուռն եւ արյունալի պայքարում:

Արեւելյան Թիմորի կառավարությունը Հռոմի պապի այցն անվանել է «պատմական պահ մեր երկրի համար»։

Արեւելյան Թիմորը կարեւոր դեր կունենա Հռոմի հաջորդ պապի ընտրության հարցում։

Կարդինալ Վիրջիլիո դու Կարմո դա Սիլվան դարձել է երկրի առաջին կարդինալը՝ 2022թ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ընտրվելուց հետո։

Վատիկանը Կարմո դա Սիլվային նշանակել է 135 ընտրող կարդինալներից մեկը՝ դարձնելով նրան Արեւելյան Թիմորի առաջին անձը, որը մասնակցելու է կոնկլավին՝ նոր հովվապետ ընտրելու հազարամյա գործընթացին: