Ապրիլի 23-ին առավոտյան (Երևանի ժամանակով) ժամը 11-ին ուղեկցվող երթով, Սանտա Մարտայից Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աճյունը կտեղափոխվի Սբ․ Պետրոսի հրապարակ և տաճար՝ հանրային դիտման և հրաժեշտի համար։
Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակից հայտնում են, որ երթը կանցնի Սանտա Մարտա հրապարակով և Հռոմի Նախանահատակների հրապարակով։ Այնուհետև երթը Զանգերի կամարի միջով դուրս կգա Սուրբ Պետրոսի հրապարակ և կենտրոնական դռնով կմտնի Վատիկանի Բազիլիկա:
Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թաղման արարողությունն էլ տեղի կունենան շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին Երևանի ժամանակով 12։00-ին։
Նշենք, որ Ֆրանցիսկոսը խնդրել է, որ իրեն թաղեն Սբ․ Մարիամ Մաջորեի պապական բազիլիկում: